HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Լիտվայի դեսպանին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անդրիուս Պուլոկասին: Այս մասին հաղորդում է Կառավարության մամուլի ծառայությունը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Լիտվա երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավոր ուղղությունները: Փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել Լիտվայի կառավարությանը՝ Հայաստանում իրականացվող ժողովրդավարական և լավ կառավարման բարեփոխումներին և երկրի դիմադրողականության ամրապնդմանը ցուցաբերած աջակցության համար:

Մտքեր են փոխանակվել Հայաստան-ԵՄ համագործակցության առաջընթացի շուրջ, անդրադարձ է կատարվել վերջերս մեկնարկած ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության գործընթացին:

Զրուցակիցները քննարկել են նաև տարածաշրջանային զարգացումները: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter