HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են հանրային պաշտոն զբաղեցնողների բարեվարքության համակարգի հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են հանրային պաշտոն զբաղեցնող անձանց բարեվարքության համակարգի տարրերը: Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմից։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի պարտականությունները կատարող Մարիամ Գալստյանը նախ նշել է, որ բարեվարքության համակարգը զարգացող ոլորտ է և յուրաքանչյուր տարի նոր կարգավորումներին զուգընթաց անհրաժեշտ է վարքագիծը համապատասխանեցնել համակարգի տարրերին: Հաջորդիվ՝ Մարիամ Գալստյանը ներկայացրել է մանրամասներ բարեվարքության համակարգի տարրերի վերաբերյալ, այն է՝ հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների վարքագծի սկզբունքները և դրանցից բխող վարքագծի կանոնները, նվերներ ընդունելու սահմանափակումները, անհամատեղելիության պահանջները, շահերի բախումը և այլ սահմանափակումներ՝ պայմանավորված պաշտոնական պարտականությունների կատարմամբ: Անդրադարձ է կատարվել նաև Վարքագծի կանոնագրքով սահմանված վարքագծի սկզբունքներին ու կանոններին:

Հանդիպման մասնակիցները մտքեր են փոխանակել բարեվարքության գնահատման մեխանիզմների ու կառուցակարգերի շարունակական բարելավման շուրջ:

Վարչապետը կարևորել է բարեվարքության համակարգի շարունակական կատարելագործումն ու հանրային հաշվետվողականությունը, հանձնարարել գույքագրել ներկայացված առաջարկությունները, կարծիքները, դիտարկումները, հասցեագրել դրանք ըստ իրավասու մարմինների և համապատասխան կարգավորումներ իրականացնել: Այս համատեքստում, Նիկոլ Փաշինյանն անհրաժեշտ է համարել նաև այս ձևաչափով պարբերական հանդիպումների կազմակերպումը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter