HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վաղարշապատի ոստիկանները ապօրինի հանքարդյունահանման դեպք են բացահայտել

ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ Վաղարշապատի բաժնի ծառայողները հոկտեմբերի 10-ին ստացել էին տեղեկություն, որ համայնքային սեփականություն հանդիսացող մոտ վեց հեկտար հողամասի վրա, ընդերքօգտագործման իրավունքի թույլտվության բացակայության պայմաններում, տևական ժամանակ է, ինչ մինչև 30 մետր խորությամբ իրականացնում են մանր ավազի խառնուրդի արդյունահանում։

«Ստուգողական այցի ժամանակ տարածքում աշխատում էր էքսկավատոր, մոտակայքում կային բեռնատարներ:

Տարածքը վերցվել է հսկողության տակ, իսկ վարորդները ձերբակալվել ու տեղափոխվել են բաժին:

Հետագա միջոցառումներով պարզվել է, որ արդյունահանումը համակարգում և իրականացնում է ավազի հանքարդյունաբերությամբ զբաղվող սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերության սեփականատեր:

Նշված տարածքում արդյունահանում իրականացնելու վերաբերյալ Երևանի բնակիչ սեփականատերը որևէ փաստաթուղթ չի ներկայացրել:

Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Վաղարշապատի քննչական բաժին: 37-ամյա սեփականատերը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր: Հանգամանքները պարզվում են»,-ասված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter