
Լուսիեն Ֆրոյդ. հոգեվերլուծությունը կտավներում
Ֆրոյդների ընտանիքը 1933թ.-ին դուրս Է գալիս նացիստական Գերմանիայից։ Ապագա նկարիչ, հրեական ծագումով 11-ամյա Լուսիեն Ֆրոյդը ծնողների հետ տեղափոխվում է Անգլիա։ Ֆրոյդը դառնալու էր հետպատերազմական Անգլիայում ձևավորված նկարիչների խմբի՝ «Լոնդոնյան դպրոցի» առաջամարտիկներից։
Լուսիեն Ֆրոյդ 1943թ./ լուսանկարը՝ Իան Գիբսոն Սմիթ
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, երբ թվում էր՝ կերպարային արվեստը, մասնավորապես՝ դիմանկարչությունը, հնացած ձև է, Լուսիեն Ֆրոյդն իր դիմանկարներով ապացուցեց հակառակը։
Իր խորաթափանց կտավներում Լուսիենը պատկերում էր շարքային լոնդոնցիներին, Մեծ Բրիտանիայի թագուհուն՝ Եղիսաբեթ Երկրորդին։
«Աղջիկը սպիտակ շան հետ»/1952թ./Լուսիեն Ֆրոյդի առաջին կնոջ՝ Քիթի Գարմանի դիմանկարը
Լուսիեն Ֆրոյդի պապը հոգեվերլուծության հայր Զիգմունդն էր։ Եթե Զիգմունդ Ֆրոյդը վերլուծում էր մարդու հոգին խոսքերով, ապա Լուսիան Ֆրոյդը վերլուծում էր մարդու հոգին նկարներով։ Նա հաճախ էր ասում, որ դիմանկարներում և մերկություն պատկերելիս իրեն հետաքրքրում է ոչ թե արտաքին նմանությունը, այլ բնորդի ներաշխարհը։
Ինչպես պապ Ֆրոյդն էր երկար աշխատում պացիենտների հետ, այդպես Լուսիենն իր բնորդների հետ հանդիպում էր շաբաթներով, երբեմն՝ ամիսներով։
«Երբ ես նկարում եմ ինչ-որ մեկին, ես ուզում եմ հասկանալ՝ ինչպես է նա ապրում իր մաշկի մեջ»,- ասում էր Լուսիեն Ֆրոյդը։ Նա մահացել է 2011թ.-ին, 88 տարեկանում։
Անձամբ Լուսիենը երբեք չի ընդունել իր արվեստի կապը աշխարհահռչակ պապի՝ Զիգմունդ Ֆրոյդի, հոգեվերլուծության տեսության հետ։
Գլխավոր լուսանկարում Զիգմուն Ֆրոյդ և Լուսիան Ֆրոյդ, 1938թ.
Մեկնաբանել