HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կասեցվել է «Զավիկ ղարս»-ի ևս 2 մասնաճյուղի արտադրական գործունեությունը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը տեղեկացնում է, որ ստուգում են իրականացրել «Լևոն 888» (Երևան, Շինարարներ 23) և «Արմեն Մելքումյան 4242» ՍՊԸ-ին (Երևան, Բաբաջանյան 112/5) պատկանող («Զավիկի ղարս») հանրային սննդի կետերում։

«Ստուգման ընթացքում պարզվել է, որ հանրային սննդի կետերն աշխատել են սանիտարահիգիենիկ բնույթի խախտումներով։

Ի մասնավորի՝ «Լևոն 888» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի կետում հայտնաբերվել են հետևյալ խախտումները՝

  • սննդի կետը ապահովված չի եղել բավարար քանակությամբ լվացարաններով,
  • պատերը չեն պահվել նորոգ վիճակում,
  • սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող մակերևույթները՝ սեղանը, ինչպես նաև սառնարանների դարակաշարերը, գտնվել են ոչ նորոգ վիճակում, չեն ենթարկվել պատշաճ մաքրման և ախտահանման։

«Արմեն Մելքումյան 4242» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի կետում հայտնաբերվել են հետևյալ խախտումները՝

  • սննդի կետի պատերը չեն ունեցել հարթ մակերես, խողովակները և հոսանքալարերը քողարկված չեն եղել անջրանցիկ, չներծծող, լվացվող և ոչ թունավոր նյութերով,
  • հատակը չի գտնվել նորոգ վիճակում։ 

ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի կետերի արտադրական գործունեությունը կասեցվել է մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ «Զավիկի ղարս»-ի Սարյան փողոցի վրա գործող մասնաճյուղի գործունեությունը ևս կասեցված է՝ արտադրանքում հայտնաբերված մանրեաբանական անհամապատասխանությունների հիմքով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter