HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևանի քրեական հետախույզները հայտնաբերել են մեծ քանակի զենք-զինամթերք

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության անձի հետախուզման բաժնում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ մայրաքաղաքի Արցախի պողոտայի բնակիչ 44-ամյա տղամարդը տանը, ամառանոցում և իր երկու մեքենաներում ապօրինի պահում է մեծ քանակի զենք ու զինամթերք:

«Տեղեկությունը ստուգվեց, հաստատվեց, ու հոկտեմբերի 9-ին Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ։ Դատարանի որոշմամբ հոկտեմբերի 14-ին խուզարկություններ կատարվեցին 44-ամյա տղամարդու բնակարանում, ամառանոցում և ավտոմեքենաներում: Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի Այգեգործական տարածքում գտնվող նրա ամառանոցում հայտնաբերվեցին «Կալաշնիկովի» ինքնաձիգ, մարտական հինգ ատրճանակ, մեկ հրացան, ինքնաձիգի մեկ խլացուցիչ, սվին-դանակ, գաղտնի փականով դանակ, մարտական 160 փամփուշտ և այլ զինամթերք: Նրա ավտոմեքենաներից մեկի խուզարկությամբ էլ հայտնաբերվեց դեղնականաչավուն զանգվածով փաթեթ: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են»,- նշված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter