«Սևան» ազգային պարկի հողերին հասցվել է շուրջ 33.5 մլն դրամի վնաս․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հաղորդում է, որ սեպտեմբերի 18-ին ««Սևան»ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում աղբի կուտակումների վերաբերյալ ստացված ահազանգի հիմքով հարուցվել էր վարչական վարույթ։
«Պարզվել է, որ ««Սևան» ազգային պարկ»ՊՈԱԿ-ի Սևան անտառպետության տարածքում, ոչ պատշաճ հսկողության արդյունքում, կուտակվել է 4-րդ դասի վտանգավորության մեծաքանակ կենցաղային աղբ։
Ծանր տեխնիկայի միջոցով կուտակված աղբի վերացման աշխատանքների չկանոնակարգված կազմակերպումը հանգեցրել է 0,81հա հողի աղբոտման։
Կատարվել է հողային ռեսուրսներին պատճառված վնասի հաշվարկ, որը կազմել է 33 484 320 դրամ։
Առերևույթ հանցանքի մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտե»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել