HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչապետ Փաշինյանն ընդունել է Ժան-Շառլ Սամուելյանին և Նուբար Աֆեյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ֆրանսիական ALAN թվային առողջապահության համակարգի հիմնադիր Ժան-Շառլ Սամուելյանին և Flagship Pionerring ընկերության համահիմնադիր Նուբար Աֆեյանին։

Վարչապետի պաշտոնական կայքի հաղորդագրության համաձայն՝ Ն․ Փաշինյանը ողջունել է նրանց այցը Հայաստան և նշել, որ Կառավարությունն աստիճանաբար մոտենում է առողջապահության ապահովագրության համակարգի ներդրմանը։ Կարևորելով առողջապահության ոլորտում համապարփակ բարեփոխումները՝ Նիկոլ Փաշինյանը համոզմունք է հայտնել, որ ապահովագրության համակարգի ներդրումը կունենա առանցքային նշանակություն ինչպես ոլորտի, այնպես էլ հանրության համար։

Ժան-Շառլ Սամուելյանը ներկայացրել է ALAN թվային առողջապահության համակարգի գործունեությունը, հնարավորություններն ու առավելությունները, որոնք միտված են ոլորտի թվայնացմանը, մատուցվող ծառայությունների դյուրացմանն ու բարելավմանը։

Վարչապետ Փաշինյանը կարևորել է առողջապահական ոլորտի լիարժեք թվայնացումն ու ծառայությունների արդյունավետության բարձրացումը։

Այս համատեքստում, զրուցակիցները քննարկել են հետագա համագործակցության հնարավորություններին վերաբերող հարցեր։ Վարչապետն առաջարկել է շարունակել երկխոսությունը ՀՀ առողջապահության նախարարության հետ՝ փոխգործակցության ուղիները հստակեցնելու նպատակով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter