HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ապօրինի գործողությունների հետևանքով պետբյուջե 1 մլն դրամ պակաս է վճարվել. ՆԳՆ

ՆԳ նախարարությունը հայտնում է՝ պարզել են, որ Շիրակի մարզի հաշվառման-քննական բաժնի գլխավոր մասնագետը, կատարելով տրանսպորտային միջոցների պետական գրանցման և հաշվառման գործառույթներ, մի շարք տրանսպորտային միջոցների գրանցման ու հաշվառման գործողությունները կատարել է համապատասխան վճարումները պետական հաշվեհամարին կատարված չլինելու պայմաններում։

«Պարզվել է նաև, որ նա մի շարք տրանսպորտային միջոցների գրանցման և հաշվառման գործողությունների համար սահմանված պետական վճարումների գումարները ստացել է քաղաքացիներից, սակայն դրանք կա՛մ չի փոխանցել պետական հաշվեհամարին, կա՛մ փոխանցել է մասնակի։

Գլխավոր մասնագետի ապօրինի գործողությունների արդյունքում պետբյուջե 1 միլիոն 132 հազար դրամ պակաս է վճարվել:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Հակակոռուպցիոն կոմիտե, որտեղ ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով և նույն օրենսգրքի 441-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ․ կատարվում է նախաքննություն։

Ներքին գործերի նախարարությունը շարունակում է համակարգի ներսում հնարավոր կոռուպցիոն դրսևորումների բացահայտումը և հրապարակայնության ապահովումը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter