HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տեղի կունենա Արթուր Աբրահամ-Ռոբերտ Շտիգլից տիտղոսային մենամարտը

Օգոստոսի 25-ին Բեռլինում տեղի կունենա Գերմանիան ներկայացնող հայազգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի և WBO վարկածով 2-րդ միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն Ռոբերտ Շտիգլիցի տիտղոսային մենամարտը:

Մրցելույթը կցուցադրվի գերմանական ARD հեռուստաալիքով, նաև Հայաստանի հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում:

Այսօր Բեռլինում տեղի է ունեցել Արթուր Աբրահամի և Ռոբերտ Շտիգլիցի՝ մենամարտին նախորդող մամուլի ասուլիսը՝ մարզիչների և մենեջերների մասնակցությամբ:

«Երկար ժամանակ է, լրջորեն նախապատրաստվել եմ այս մենամարտին: Ամեն ինչ հիանլի է: Վստահ եմ, որ հաղթելու եմ՝ իմ մարտարվեստի երկրպագուներին պարգևելով դիտարժան մրցելույթ»,- ասել է Արթուր Աբրահամը:

Այս տարի Արթուր Աբրահամն արդեն 2 հաղթանակ է տոնել: Հունվարի 14-ին Գերմանիայի Օֆֆենբուրգ քաղաքում նա արգենտինացի Պաբլո Օսկար Նատալիո Ֆարիասին նոկաուտի ենթարկեց՝ նվաճելով WBO վարկածով միջին քաշային կարգում Եվրոպայի չեմպիոնի կոչումը: Իսկ Գերմանիայի Քիլ քաղաքում հայազգի բռնցքամարտիկը միավորների առավելությամբ հաղթեց լեհ մրցակից Պյոտր Վիլշևսկուն՝ վերանվաճելով WBO վարկածով միջին քաշային կարգում Եվրոպայի չեմպիոնի կոչումը:

Արթուր Աբրահամն իր մարզական կարիերայի ընթացքում անցկացրել է 37 մենամարտ, որից 34-ում հաղթել է՝ համաշխարհային դասակարգման աղյուսակներում գրավելով առաջատար հորիզոնականներ: 2006-2010թթ. նա ճանաչվել է Գերմանիայի լավագույն բռնցքամարտիկ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter