HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շրջակա միջավայրի վերաբերյալ տվյալների շտեմարաններ չկան, վիճակագրությունը չի համակարգվում

Շրջակա միջավայրի վերաբերյալ տվյալները չեն համակարգվում, և պատշաճ վիճակագրություն չի վարվում։ Այս խնդիրն այսօր բարձրաձայնվեց Ազգային մակարդակով սահմանված ներդրումների և Կենսաբազմազանության ազգային ռազմավարությունների ու գործողությունների ծրագրերի մեկնարկային միջոցառմանը, որտեղ ներկայացվում էր կենսաբազմազանության ազգային ռազմավարությունը։

Կենսաբազմազանության ազգային ռազմավարության մշակող թիմի համակարգող Արեգ Կարապետյանը ներկայացրեց այն հիմնական թիրախները և ցուցիչները, որոնք տեղ են գտնելու ռազմավարությունում, և որից բխելու են գործողությունները։

Վիճակագրության պետական խորհրդի անդամ, Վիճակագրական կոմիտեի ներկայացուցիչ Նելլի Բաղդասարյանը, ով անձամբ համակարգում է շրջակա միջավայրի տվյալները կոմիտեում, նշեց, որ շրջակա միջավայրի ոլորտին վերաբերող տվյալները թերի են, օրինակ բերեց, որ ինվազիվ տեսակների ցուցանիշը դատարկ է մնում, ինչպես շատ այլ ցուցանիշներ, և տվյալների բացը լուրջ խնդիր է ոլորտի համար։

Տիկին Բաղդասարյանը հարց ուղղեց Արեգ Կարապետյանին, թե ինչ տվյալներից են օգտվել և հիմք ընդունել այս ռազամավարությունը մշակելու համար։ Արեգ Կարապետյանը պատասխանեց, որ ռազմավարության մշակման համար հիմք են հանդիսացել հրապարակված նյութերը և առանձին փորձագետների կարծիքները։ Վերջինս այս ոլորտի տվյալների բացը նույնպես կարևորեց հատկապես այն տեսանկյունից, որ շրջակա միջավայրի վերաբերյալ տվյալների էլեկտրոնային շտեմարանների առկայությունը նաև հաշվետվողականության կարևոր ցուցիչն է, և հաշվետվողականությանն ընդառաջ տվյալների կարիք իրապես լինելու է։

Թափոնների կառավարման ոլորտում տվյալների բացը նույնպես զգացվում է, քանի որ Հայաստանը նաև միջազգային հարթակներում մշտապես ցուցադրվում է որպես 0 վերամշակում ունեցող երկիր, ինչն այնքան էլ ճիշտ չէ, քանի որ Հայաստանում, ի վերջո, ինչ-որ չափով թափոն վերամշակվում է, օրինակ՝ թղթի 1/3-ի չափով վերամշակում է իրականացվում, սակայն պետական վիճակագրական ցուցանիշներում այս տվյալները չեն երևում։

Ներկաները նաև մատնանշեցին հողօգտագործման ցուցանիշների բացակայությունը, հատկապես եթե հողի նպատակային նշանակության փոփոխություն է տեղի ունենում, որոնք, սակայն, չեն արտահայտվում ազգային վիճակագրական ցուցանիշներում։ Մինչդեռ հողօգտագործման ցուցանիշը էական է կենսաբազմազանության ռազմավարության և հետագա գործողությունների սահմանման համար, քանի որ կարող է հողի հին կարգավիճակի հետ բերելու հարց առաջանալ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter