HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԿԿՀ անդամ Լիլիթ Ալեքսանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը տեղեկացնում է, որ Հանձնաժողովի անդամ Լիլիթ Ալեքսանյանը հոկտեմբերի 13-ին ներկայացրել է հրաժարականի դիմում:

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն՝ Լիլիթ Ալեքսանյանի լիազորությունները կդադարեցվեն օրենքով սահմանված կարգով և ժամկետներում՝ ՀՀ ԱԺ նախագահի կողմից հրաժարականի ընդունումից հետո:

«Լիլիթ Ալեքսանյանը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ էր նշանակվել 2019 թվականի նոյեմբերից և շուրջ 6 տարի իր նշանակալի ներդրումն է ունեցել Հանձնաժողովի կայացման և հակակոռուպցիոն համակարգի զարգացման գործում։ Լիլիթ Ալեքսանյանը որոշել է աշխատանքային գործունեությունը շարունակել այլ ոլորտում»,- ասված է ԿԿՀ հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter