HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ղազախստանի դեսպանին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին: Այս մասին հայտնում է Կառավարության մամուլի ծառայությունը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Ղազախստան երկկողմ հարաբերությունների առանցքային թեմաները, մտքեր են փոխանակվել համագործակցության հնարավոր նոր ուղղությունների շուրջ:

Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային ծրագրերում երկու երկրների մասնակցության, ինչպես նաև ԵԱՏՄ և ԱՊՀ հարթակներում համագործակցության կարևորությանը: ՀՀ փոխվարչապետը և Ղազախստանի դեսպանը երկուստեք ընդգծել են առևտրատնտեսական, թվայնացման, մշակույթի ու կրթության ոլորտներում հարաբերությունների զարգացման համար առկա ներուժը ու այն իրացնելու համար երկու բարեկամ երկրների պատրաստակամությունը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter