HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևանում մթնոլորտային օդում փոշու սահմանային թույլատրելի կոնցենտրացիան գերազանցվել է 1.1-4.7 անգամ

Շրջակա միջավայրի նախարարությունը ներկայացրել է Երևան քաղաքի մթնոլորտային օդի որակի վերաբերյալ հոկտեմբերի 8-ից 12-ն ընկած ժամանակահատվածի տվյալները։

«Մթնոլորտային օդի որակի 5 ստացիոնար դիտակայանների տվյալների համաձայն՝ Երևան քաղաքի մթնոլորտային օդում 2025թ․ հոկտեմբերի 8-12-ը փոշու սահմանային թույլատրելի կոնցենտրացիան գերազանցվել է 1.1-4.7 անգամ.

  • Կենտրոն վարչական շրջանում` հոկտեմբերի 8-12-ը՝ 1.1-2.4 անգամ:
  • Արաբկիր վարչական շրջանում` հոկտեմբերի 8-ին, 9-ին, 12-ին՝ 1.1-2.9 անգամ:
  • Նոր Նորք վարչական շրջանում՝ հոկտեմբերի 8-ին, 9-ին, 10-ին, 11-ին՝ 1.9-4.7 անգամ:
  • Շենգավիթ վարչական շրջանում՝ հոկտեմբերի 9-ին՝ 3.4 անգամ։

Փոշու ամենաբարձր կոնցենտրացիաները դիտվել են հոկտեմբերի 9-ին։ Քաղաքի բոլոր վարչական շրջաններում (Կենտրոն, Նոր Նորք, Շենգավիթ, Արաբկիր) դիտվել է փոշու օրական կոնցենտրացիայի գերազանցում սահմանային թույլատրելի կոնցենտրացիայից՝ 1․4-4․7 անգամ:

Ամենաբարձր կոնցենտրացիաները դիտվել են Նոր Նորք (0.70 մգ/մ3) և Շենգավիթ (0.504 մգ/մ3) վարչական շրջաններում՝ գերազանցելով սահմանային թույլատրելի կոնցենտրացիան (0.15մգ/մ3) համապատասխանաբար 4.7 և 3.4 անգամ: Ընդ որում, Շենգավիթում փոշու կոնցենտրացիան մոտ 11 անգամ բարձր է եղել հոկտեմբերի 8-ի ցուցանիշից (0.045 մգ/մ³)։

Հաջորդող օրերին դիտվել է կոնցենտրացիայի նվազում:

Ազոտի երկօքսիդի սահմանային թույլատրելի կոնցենտրացիան հոկտեմբերի 8-12-ը ընկած ժամանակահատվածում չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան: Կենտրոն վարչական շրջանում (Խանջյան 51) հոկտեմբերի 9-ին ազոտի երկօքսիդի կոնցենտրացիան բարձր է եղել նախորդ օրվա ցուցանիշից 1.7 անգամ: Հաջորդող օրերին դիտվել է կոնցենտրացիայի նվազում:

2025թ. հոկտեմբերի 8-12-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքի մթնոլորտային օդում ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։ Միևնույն ժամանակ, Շենգավիթ վարչական շրջանում հոկտեմբերի 9-ին գրանցվել է ծծմբի երկօքսիդի կոնցենտրացիայի աճ՝ մինչև 0.043 մգ/մ³, ինչը մոտ երկու անգամ բարձր է եղել հոկտեմբերի 8-ի ցուցանիշից (0.022 մգ/մ³)։ Հաջորդ օրերին ծծմբի երկօքսիդի քանակությունը նվազել է։

Գետնամերձ օզոնի քանակությունը 2025թ-ի հոկտեմբերի 8-12-ը Երևան քաղաքի մթնոլորտային օդում չի գերազանցել համապատասխան ՍԹԿ-ն: 

Նուբարաշենի աղբավարի հարակից Նուբարաշեն վարչական շրջանում տեղադրված պասիվ նմուշառիչների տվյալների համաձայն հոկտեմբերի 5-12-ը ընկած ժամանակահատվածում դիտվել են ծծմբի երկօքսիդի գերազանցում սահմանային թույլատրելի կոնցենտրացիայից՝ 1.7-3.2 անգամ:

Ծծմբի երկօքսիդով գերազանցումներ դիտվել են նաև Քանաքեռ-Զեյթուն (1.1 անգամ), Նոր Նորք (1.4 անգամ), Էրեբունի (1.2-2.1 անգամ), Շենգավիթ (1.1-1.6 անգամ), Կենտրոն (1.4 անգամ), Աջափնյակ (1.4 անգամ) վարչական շրջաններում:
Ազոտի երկօքսիդի սահմանային թույլատրելի կոնցենտրացիայից գերազանցումներ չեն դիտվել»,-ասված է հրապարակման մեջ։

Լուսանկարները՝ Ֆրունզ Ավետիսյանի / ©Հետք

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter