HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պաշտպանվեք սեզոնային գրիպից, որն այս տարի բավական ծանր է ընթանում. ԱՆ նախարար

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հորդորում է հանրությանը պատվաստվել սեզոնային գրիպի դեմ:

«Սիրելի´ քաղաքացիներ

Աշնան սեզոնին բնորոշ նկատվում է սուր շնչառական վարակների աճ:

Սեզոնային գրիպի տարածման կանխարգելման ամենագործուն և արդյունավետ միջոցը պատվաստվելն է: Այս տարի սեպետեմբերի 8-ից պատվաստանյութը առկա է , թե´պոլիկլինիկաներում և ամբուլատորիաներում, թե´ շարժական կետում:

Մի´ուշացրեք, 20 րոպե ծախսեք և պաշտպանվեք այս տարի շրջանառվող սեզոնային գրիպից, որը բավական ծանր է ընթանում հատկապես 6 ամսականից 5 տարեկան երեխաների և քրոնիկ հիվանդություններ ունեցող մեծահասակների մոտ:

Աշխատանքից բացակայելու խնդիր ունեցող անձանց համար պատրաստ ենք նաև 50 հոգու հավաքագրման պարագայում շարժական թիմի միջոցով կազմակերպել պատվաստումերը աշխատանքի վայրում:

Կազմակերպչական հարցերի համար կարող եք զանգել 012808083(2013):

Երեք կարևոր խորհուրդ գրիպից պաշտպանվելու համար.

  • Պատվաստվել
  • Հագնվել սեզոնին համապատասխան
  • Պահպանել ձեռքերի հիգիենան, հիվանդ անձանց` նաև կրել դիմակ»,-ասված է նախարարի գրառման մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter