
Ավտոգազալիցքավորմամբ զբաղվող ընկերությունը թաքցրել է 10 մլն դրամի հարկեր
Քննչական կոմիտեիից հայտնում են, որ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ավտոգազալիցքավորմամբ զբաղվող ընկերությունը հարկման հիմք հանդիսացող հաշվետվություններում խեղաթյուրված տվյալներ մտցնելու եղանակով թաքցրել է ընկերության իրական շրջանառությունը, ինչի արդյունքում պետական բյուջե չի վճարվել 10 մլն 470 հզր 258 ՀՀ դրամ գումար:
Նախաքննության ընթացքում կատարված վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում պետությանը պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է:
Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել