HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՏԿԵ նախարարը Վայոց ձորի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Վահագն Արսենյանին

ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր Վայոց ձորի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Վահագն Արսենյանին։

«Նախարարը շնորհավորել է նորանշանակ մարզպետին և հաջողություններ մաղթել առաջիկա աշխատանքում։ Նախարարը վստահություն է հայտնել, որ պարոն Արսենյանը տեղյակ է մարզին, մարզի խնդիրներին և իր փորձն ու գիտելիքները կծառայեցնի դրանց լուծմանը։

Խուդաթյանը շնորհակալություն է հայտնել Կոլյա Միքաելյանին` իր պաշտոնավարման ժամանակահատվածում կատարած ծավալուն աշխատանքի համար։

Վահագն Արսենյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել վարչապետին, ՀՀ կառավարությանը վստահության համար և ընդգծել, որ աշխատելու է ի շահ Հայաստանի Հանրապետության, ի շահ Վայոց ձորի մարզի»,-ասված է ՏԿԵ-ն տարածած հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter