HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել Հայաստանի և Գերմանիայի միջև ֆինանսական համագործակցության համաձայնագրի վավերացմանը

Ազգային ժողովի մամուլի ծառայությունից հայտնում են, որ ներկայացնելով ««Հայաստանի Հանրապետության կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև 2023 թվականի ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը՝ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ասել է, որ երկու երկրների կառավարությունների քննարկման հիմնական շեշտադրումը եղել է Վերականգնվող էներգետիկայի, էներգաարդյունավետության, մասնագիտական տեխնիկական կրթության, ջրային ենթակառուցվածքների բարելավման, տարածքային կառավարման բարեփոխումների, տեխնոլոգիական ոլորտի համագործակցությունը և դրա շրջանակում ԳԴՀ-ի կողմից ՀՀ-ին տեխնիկական և ֆինանսական աջակցության տրամադրումը։

«Ըստ նրա՝ ՀՀ-ին կտրամադրվի 84,6 մլն եվրոյի դրամաշնորհ և վարկ, մեկ համաձայնագրով 69 մլն եվրո վարկ, որից 66 մլն եվրոն վարկ է և 3 մլն եվրոն՝ դրամաշնորհ: 15,6 մլն եվրո տեխնիկական համաձայնագրով դրամաշնորհներ կտրամադրվեն ՄՀԸ-ի (GIZ) միջոցով:

Գևորգ Պապոյանի տեղեկացմամբ վարկը կտրամադրվի երկու փուլով՝ առաջինով 26 մլն եվրո վարկ և 2 մլն եվրո դրամաշնորհ, երկրորդ փուլով՝ 40 մլն եվրո վարկ և 1 մլն եվրո դրամաշնորհ: Գումարը կուղղվի «Վերականգնվող էներգետիկայի և էներգաարդյունավետության զարգացում» ծրագրի իրականացմանը:

Հարցը քննարկվել է Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ հոկտեմբերի 13-ի նիստում: Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենքի նախագծին: Առաջարկվել է այն ընդգրկել ԱԺ առաջիկա նիստերի օրակարգի նախագծում»,-ասված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter