
Վաղարշապատի ավագանու ընտրություններում առաջադրման փաստաթուղթ է ներկայացրել 9 քաղաքական ուժ
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտնում է, որ նոյեմբերի 16-ին նշանակված Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններում օգտահաշիվ ստանալու հայտ է ներկայացրել 11 քաղաքական ուժ։
«Նրանցից թիվ 14 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողով առաջադրման փաստաթղթեր են ներկայացրել 9-ը։
Դրանք են՝
- «Հայրենիք» կուսակցություն,
- «Հաղթանակ» կուսակցությունների դաշինք, կազմում՝ «Առաջ» և «ՀՅԴ» կուսակցություններ,
- «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն,
- «Ազատ դեմոկրատներ» կուսակցություն,
- «Մայր Հայաստան» կուսակցություն,
- «Ժառանգություն» կուսակցություն,
- «Ազգային առաջընթաց» կուսակցություն,
- «Հանրապետություն» կուսակցություն,
- «Համահայկական ճակատ» կուսակցություն։
Առաջադրման փաստաթղթեր ներկայացրած սուբյեկտների գրանցումն իրականացնելու է թիվ 14 ԸԸՀ-ն՝ հոկտեմբերի 12-ից 17-ն ընկած ժամանակահատվածում։
Գրանցված կուսակցություններին (դաշինքին) հերթական համարներ են տրամադրվելու հոկտեմբերի 18-ի ԿԸՀ նիստում՝ վիճակահանությամբ»,-ասված է հաղորդագրության մեջ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել