
Հրդեհ Երևանի Երկաթուղայինների փողոցում
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնից հայտնում են, որ հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10։41-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Երկաթուղայինների փողոցում։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մեկ ջրատար։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 11։11-ին, մարվել 11։36-ին։
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել