HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհը մեկուսացվել է. ՆԳՆ

Հոկտեմբերի 12-ին ՆԳՆ փրկարար ծառայության ստորաբաժանումները ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի հանձնարարությամբ շարունակել են հրդեշիջման աշխատանքները Երևանի Նուբարաշենի կենցաղային աղբավայրի մոտ 4 հա տարածքում։ Հայտնում է Ներքին գործերի նախարարությունը:

«Հրդեհաշիջման աշխատանքների ընթացքում ՆԳՆ փրկարարական ծառայողներն արդյունավետ համագործակցել են Երևանի քաղաքապետարանի աշխատակիցների հետ:

Տեղում աշխատանքները համակարգել է ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը:

Օգտագործվել է շուրջ 1400 տոննա ջուր, իրականացվել է շուրջ 900 երթ հողալցում՝ կրակի տարածումը կանխելու համար։

Բաց կրակ չկա․ ծխի ծավալը էականորեն նվազել է:

Աղբավայրում բռնկված հրդեհը մեկուսացվել է ժամը 20։06-ին:

Հրդեհաշիջման աշխատանքներն նույն ինտենսիվությամբ շարունակվում են»,- նշվում է ՆԳՆ հաղորդագրությունում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter