HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ՎԶԵԲ նախագահին

Բրյուսելում ընթացող «Համաշխարհային դարպասներ» (Global Gateway) միջազգային երկրորդ համաժողովի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) նախագահ Օդիլ Ռենո-Բասսոյի հետ։

«Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և ՎԶԵԲ-ի միջև համագործակցության ընթացիկ ծրագրերն ու զարգացման հնարավորությունները։

Վարչապետ Փաշինյանը կարևորել է բանկի ներգրավվածությունը Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում, մասնավորապես՝ ենթակառուցվածքների, էներգետիկայի, կապի և թվային տեխնոլոգիաների զարգացմանն ուղղված նախաձեռնություններում։

Օդիլ Ռենո-Բասսոն ընդգծել է, որ ՎԶԵԲ-ը շարունակելու է ակտիվորեն աջակցել Հայաստանի Կառավարության ռազմավարական բարեփոխումներին և մասնավոր հատվածի ներուժի զարգացմանը նպաստող ծրագրերին։

Կողմերը մտքեր են փոխանակել նաև նոր հնարավորությունների շուրջ՝ կապված կանաչ էներգիայի, կայուն զարգացման և ներդրումային միջավայրի բարելավման հետ»,- ասված է վարչապետի աշխատաազմի տարածած հաղորդագրության մեջ։

Լուսանկարը՝ primeminister.am-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter