HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի և Լյուքսեմբուրգի վարչապետների հանդիպումը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում անցկացվող «Համաշխարհային դարպասներ» միջազգային երկրորդ համաժողովի շրջանակում հոկտեմբերի 9-ին հանդիպել է Լյուքսեմբուրգի վարչապետ Լյուկ Ֆրիդենի հետ։

«Կողմերը քննարկել են Հայաստան–Լյուքսեմբուրգ հարաբերությունների օրակարգային հարցեր, ընդգծել առևտրատնտեսական կապերի զարգացման անհրաժեշտությունը և մտքեր փոխանակել Հայաստան–Եվրամիություն համագործակցության խորացման շուրջ։

Զրուցակիցներն անդրադարձել են նաև Հայաստան–Ադրբեջան խաղաղության գործընթացին՝ կարևորելով տարածաշրջանային կայունությունն ու փոխգործակցությունը»,- ասված է վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ։

Լուսանկարը՝ 

Լուսանկարը՝ primeminister.am-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter