HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փակ փողոցներ՝ «Էրեբունի-Երևան 2807» տոնակատարության շրջանակում

Երեւանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ «Էրեբունի-Երևան 2807» տոնակատարության շրջանակում Ստ. Շահումյանի հրապարակի դիմացի երթևեկելի հատվածը հոկտեմբերի 11-ին՝ ժամը 15:00-20:00-ներթևեկության համար փակ կլինի։

Ստեփան Շահումյանի հրապարակի դիմացի հատվածում Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմը կազմակերպելու է «Ֆիթ Կենտրոն» հեծանվային բացօթյա մարզումներ և համերգային ծրագիր:

Միջոցառման կազմակերպման նպատակով հոկտեմբերի 11-ին՝ ժամը 07:00-ից մինչև 20:00-ն, երթևեկության համար փակ կլինի Ստ. Շահումյանի հրապարակի դիմացի երթևեկելի հատվածը (Վազգեն Սարգսյան և Խորենացու փողոցների հատման հատվածը):

Սպորտային գոտի՝ Սախարովի հրապարակում

Մայրաքաղաքի 2807 - ամյակի առթիվ Սախարովի հրապարակում 12։00-18։00-ն կկազմակերպվի սպորտային գոտի, որտեղ կանցկացվեն փողոցային ֆուտբոլին, փողոցային բասկետբոլին, Ռաունդ-նեթին, սեղանի թենիսին, ֆուտբոլ դարթսին և այլ սպորտաձևերին նվիրված միջոցառումներ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter