
Վահագն Արսենյանը նշանակվել է Վայոց ձորի մարզպետ
Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանը Կառավարության որոշմամբ ազատվել է պաշտոնից։ Նրա փոխարեն մարզպետ է նշանակվել Վահագն Արսենյանը։
Վահագն Արսենյանը Ջերմուկ համայնքի ղեկավարն էր, այդ պաշտոնում ընտրվել էր 2021 թվականի դեկտեմբերի 5-ի ընտրություններում, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակով։
Նա նաեւ «Ջերմուկ Գրուպ» ընկերության իրական շահառուն է։
Լուսանկարը՝ Վահագն Արսենյանի ֆեյսբուքյան էջից
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել