HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեղրի համայնքին կվերադարձվի 0.8 հա մակերեսով հողամաս

Գլխավոր դատախազությունից հայտնում են, որ Սյունիքի մարզի դատախազությունը 2025 թվականի ապրիլի 18-ին պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան` 2014 թվականի հուլիսի 4-ի աճուրդն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջներով:

Մասնավորապես՝ Դատախազությունը հայցել էր անվավեր ճանաչել 2014 թվականի հուլիսի 4-ի աճուրդը և, որպես անվավերության հետևանք, անվավեր ճանաչել Սյունիքի մարզի Ալվանք բնակավայրի ղեկավարի 2014 թվականի հուլիսի 4-ի թիվ 19-Ա որոշումը, Ալվանք բնակավայրի և ֆիզիկական անձի միջև 2014 թվականի հուլիսի 9-ին կնքված՝ համայնքային հողամասի առուվաճառքի պայմանագիրը և 2017 թվականի մարտի 21-ին ֆիզիկական երկու անձանց անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը:

Հակակոռուպցիոն դատարանը 2025 թվականի հոկտեմբերի 3-ին բավարարել է Սյունիքի մարզի դատախազության հայցը: Վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, Սյունիքի մարզի Մեղրի համայնքին կվերադարձվի Ալվանք բնակավայրում գտնվող՝ 0.8 հա մակերեսով հողամասը:

Հիշեցնենք, որ Մեղրի համայնքի Ալվանք բնակավայրի՝ 8․5 հա մակերեսով 10 հողամասերի վերաբերյալ աճուրդների ձևական լինելու փաստը հաստատվել էր Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում քննված քրեական գործով կայացված դատավճռով:

Դատավճռի հիման վրա՝ դատախազը 2025 թվականի ապրիլի 17-ին, ապրիլի 18-ին և ապրիլի 23-ին վերոնշյալ հողամասերի աճուրդներն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջով հինգ հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան, որոնք ընդունվել են Հակակոռուպցիոն դատարանի վարույթ, կիրառվել են հայցի ապահովման միջոցներ»,-ասված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter