HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բժշկական կենտրոնի բաժանմունքի վարիչը կաշառք է ստացել հղիության ապօրինի ընդհատման համար

Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնում են, որ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ հիմնավորվել է, որ մարզային բժշկական կենտրոններից մեկի բաժանմունքի վարիչն իրեն դիմած կնոջ՝ 28-30 շաբաթական հղիությունն ապօրինի ընդհատելու համար նրանից կաշառք է ստացել և իրավաբանական նշանակություն ունեցող փաստաթղթում կեղծ տվյալներ մտցրել՝ դեպքը ներկայացնելով որպես վիժում։

«Մասնավորապես՝ պարզվել է, որ վերը նշված կինը, որոշելով ընդհատել հղիությունը, դիմել է մարզային բժշկական կենտրոններից մեկի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի վարիչին, ով, հղիությունն արհեստական ընդհատելու համար 2025 թվականի հունվարի 8-ին հիշյալ կնոջից պահանջել և ստացել է 300.000 ՀՀ դրամ կաշառք:

Առձեռն ստանալով կաշառքը՝ նույն օրը բժշկուհին կատարել է հղիության արհեստական ընդհատում, որից հետո՝ ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված իրավական հիմքի բացակայության պայմաններում կատարած արարքին օրինական տեսք տալու նպատակով, վերը նշված կնոջ բժշկական քարտում կեղծ տեղեկություններ է մտցրել այն մասին, որ նրա հղիությունը եղել է 17-18 շաբաթական:

Հղիության ապօրինի արհեստական ընդհատման (աբորտ կատարելու), մասնավոր ոլորտում կաշառք ստանալու և փաստաթղթի կեղծիք կատարելու համար բժշկական կենտրոնի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի վարիչին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 174-րդ հոդվածի 1-ին մասով, 272-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 457-րդ հոդվածի 1-ին մասով:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են Հակակոռուպցիոն դատարան»,- ասված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter