HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Արմավիր» ՔԿՀ-ում սառնարանի թաքստոցից հայտնաբերել են մեծաքանակ արգելված իրեր

Քրեակատարողական ծառայությունից հայտնում են, որ կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության և նույն վարչության «Արմավիր» տարածքային բաժնի ծառայողները Ծառայության կողմից վերջերս ձեռք բերված ձեռքի ռենտգենային ստուգման սարքի միջոցով զննության են ենթարկել «Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորված անձի անվամբ բերված սառնարանը։

Սարքի օգնությամբ սառնարանի ներսում ֆիքսվել են կասկածելի իրեր, ինչի արդյունքում այն հիմնովին քանդվել է, և թաքստոցում հայտնաբերվել են մեծաքանակ արգելված իրեր՝ 21 բջջային հեռախոս, 3 բաժանորդային քարտ, 5 լիցքավորման լար, 2 լիցքավորման սարք, wi-fi սարք և 3 զույգ ականջակալ։

Դեպքի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter