HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ավտոպատահար՝ Սևան-Իջևան ավտոճանապարհին. 2 զոհ, 2 վիրավոր

Օգոստոսի 22-ին տեղեկություն է ստացվել, որ Սևան-Իջևան ավտո­ճանա­պարհի 80-րդ կմ-ում տեղի է ունեցել ավտոպատահար, կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։

Դեռևս չբացահայտված հանգա­մանքներում «ԲՄՎ» մակնիշի (վարորդ՝ Վանաձորի բնակիչ, 1983 թ. ծնված Արգիշտի Սարդարյան) ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և բախ­­­վել թունելի դիմային պատին։

Պատահարի հետևանքով ավտոմեքենայի ուղևոր՝ 1975 թ. ծնված Արմեն Գևորգյանը, և Ա. Սարդարյանը տեղում մահացել են: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը ուղևորներ՝ 1993 թ. ծնված Արարատ Հարությունյանը և Կարեն Գևորգյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածք­ներով տեղափոխվել են Սևանի կենտրոնական հիվանդանոց: Բժիշկների գնահատմամբ վերջիններիս առողջական վիճակը բավարար է։ Այս մասին հայտնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter