
Սակրավորները պայթուցիկ սարք են փնտրել, բայց չեն հայտնաբերել
Օգոստոսի 21-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզում՝ Գյումրիի Ռիժկովի փողոցի «Դելմար» ռեստորանային համալիրում առկա է պայթուցիկ սարք:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական ջոկատը և երկու մարտական հաշվարկ: Դեպքի վայր են ժամանել նաև սակրավորները։ Իրականացվել են տարածքի տեղազննման աշխատանքներ։ Արդյունքում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել