
«Էկո միլք գրուպ»-ի արտադրատեսակների արտադրության կասեցումը վերացվել է
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հայտնում է, որ «Էկո միլք գրուպ» ՍՊԸ-ին (Գեղարքունիք, ք.Վարդենիս) պատկանող կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթների՝ «Ռեժան», «Թթվասեր», «Կաթնաշոռ», «Մածուն» և «Կաթ պարունակող մթերք թթվասերի տեխնոլոգիայով» արտադրատեսակների արտադրության կասեցումը վերացվել է։
Լաբորատոր կրկնակի փորձաքննությունը փաստել է արտադրանքների համապատասխանությունը օրենսդրությամբ սահմանված նորմերին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել