HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչապետը հանդիպել է ՄԻԵԴ նախագահի հետ

Ստրասբուրգում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Մատիաս Գիյոմարի հետ։

«Վարչապետ Փաշինյանը բարձր է գնահատել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի առանցքային դերը մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական համակարգում և կարևորել Հայաստանի անդամակցությունը Եվրոպայի խորհրդին ու ՄԻԵԴ-ին, ինչը հանդիսանում է ժողովրդավարության և իրավունքի գերակայության ամրապնդման հիմնասյուներից մեկը։

Վարչապետը ներկայացրել է Հայաստանի Կառավարության կողմից իրականացվող դատաիրավական բարեփոխումների ընթացքը՝ ընդգծելով դրանց նպատակային ուղղվածությունը՝ արդարադատության համակարգի անկախություն, արդյունավետություն և հաշվետվողականության բարձրացում։

Մատիաս Գիյոմարը դրական է գնահատել Հայաստանում ընթացող բարեփոխումները և վստահություն հայտնել, որ դրանք կնպաստեն մարդու իրավունքների պաշտպանության մակարդակի բարձրացմանը։ Նա վերահաստատել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պատրաստակամությունը՝ շարունակելու սերտ համագործակցությունը Հայաստանի Հանրապետության հետ։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև ՄԻԵԴ-ի նախադեպային իրավունքի կիրառմանն առնչվող հարցեր և անդրադարձել արդարադատության համակարգի կայացման ու մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցության ընդլայնման հեռանկարներին»,-ասված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter