
Տիգրան Խաչատրյանն ընդունել է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարին
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանին: Հանդիպմանը ներկա էր նաև ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Ումանգ Ռավաթը:
«Զրուցակիցները քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ, մասնավորապես ՝ անդրադարձել են հարկաբյուջետային քաղաքականությանը, պետություն-մասնավոր գործընկերությանը, ինչպես նաև հանրային ներդրումների կառավարմանն առնչվող հարցերի լայն շրջանակի:
Հանդիպման ավարտին Տիգրան Խաչատրյանը հատուկ ընդգծել է ԱՄՀ հետ կառուցողական և արդյունավետ փոխգործակցության շարունակականությունը և կարևորել հնարավոր նոր ուղղություններով դրա ընդլայնումը»,-ասված է հաղորդագրության մեջ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել