HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ծնվել եմ Արցախում» կրթական ծրագիրը մեկ տարեկան է 

Արցախում ծնված 23 պատանի երաժիշտներ արդեն մեկ տարի է՝ սովորում և զարգացնում են իրենց երաժշտական հմտությունները Երևանում: «Ծնվել եմ Արցախում» հնգամյա կրթական ծրագիրը մեկնարկվել է 2024 թվականի սեպտեմբերին:

Ծրագիրը նախատեսված է ջութակ, ալտ, թավջութակ, ֆլեյտա, հոբոյ, կլարնետ, ֆագոտ, գալարափող, շեփոր, տրոմբոն, հարվածային գործիքներ, դաշնամուր և տավիղ նվագել սովորելու համար:

Ծրագիրը տրամադրում է մասնագիտական դասեր, այցելություններ Հայաստանի թանգարաններ, հրավիրատոմսեր Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համերգների համար, վարպետության դասեր, ռուսերենի և անգլերենի դասեր, ֆինանսական աջակցություն՝ մասնակիցների ուսման վարձավճարի կամ մասնագիտական այլ ծախսերի համար, ինչպես նաև հնարավորություն մասնակցելու միջազգային փառատոների և մրցույթների:

«Ծնվել եմ Արցախում» ծրագրի կլարնետահար Գևորգ Պետրոսյանը, շեփորահարներ Արսեն Սաֆարյանը և Վահագն Աբաղյանը 2025 թվականի սեպտեմբերի 22-ին նվագել են «Երևան» երիտասարդական նվագախմբի մասնակցությամբ Թբիլիսիում տեղի ունեցած համերգին: Սեպտեմբերի 24-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում տեղի ունեցավ ծրագրի մասնակիցների ամբողջական կազմով առաջին համերգը: Իսկ հոկտեմբերին ծրագրի դաշնակահար Էդվարդ Սարգսյանը Բոստոնում մասնակցելու է փոքր համերգի:

Ծրագիրն իրականացնում է «Արվեստ23» հասարակական կազմակերպությունը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter