
Վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 1 մլրդ դրամը
Քննչական կոմիտեն հայտնում է, որ Տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում իրականացվում է դեղամիջոցների արտադրությամբ, ներմուծմամբ և իրացմամբ զբաղվող ընկերության կողմից հարկման հիմք հանդիսացող փաստաթղթերում` ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի միասնական, ինչպես նաև շահութահարկի հաշվարկներում խեղաթյուրված տվյալներ մտցնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով հարկեր վճարելուց խուսափելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:
Քրեական վարույթի նախաքննության ընթացքում իրականացված մեծածավալ ապացուցողական և վարութային գործողությունների արդյունքում վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 1 մլրդ դրամը:
Նախաքննությունը շարունակվում է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել