HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանն ընդունել է Իրանի արդարադատության նախարարի գլխավորած պատվիրակությանը

Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արդարադատության նախարար Ամին Հոսեյն Ռահիմիի գլխավորած պատվիրակությանը:

ՔԿ հաղորդագրության համաձայն՝ Արթուր Պողոսյանը ողջունել է ԻԻՀ արդարադատության նախարարին՝ շնորհակալություն հայտնելով Քննչական կոմիտե կատարած այցի համար:

«Քննչական կոմիտեի նախագահն ընդգծել է, որ հատկապես վերջին տարիներին երկու երկրների իրավապահ համակարգերի միջև համագործակցությունը ձեռք է բերել նոր բովանդակություն՝ դրսևորվելով ամենօրյա աշխատանքային շփումների, տեղեկատվության փոխանակման և փոխադարձ գործնական աջակցության ձևաչափերում:

ԻԻՀ արդարադատության նախարար Ամին Հոսեյն Ռահիմին բարձր է գնահատել երկու երկրների իրավապահ մարմինների միջև ձևավորված գործընկերային հարաբերությունները և խնդիրները համատեղ ջանքերով լուծելու պատրաստակամությունը:

Արթուր Պողոսյանը շնորհակալություն է հայտնել իր դիվանագիտական առաքելությունն ավարտող ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին՝ նշելով, որ Քննչական կոմիտեի հետ համագործակցության և կապերի ամրապնդման գործում մեծ է եղել դեսպանի անձնական ներդրումը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են առկա համագործակցության ընդլայնման հեռանկարները»,- ասված է հաղորդագրության մեջ: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter