HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փաշինյանն ընդունել է «Save Armenia» կազմակերպության ներկայացուցիչներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ-ում գործող «Save Armenia» կազմակերպության ներկայացուցիչներին: Այս մասին հայտնում է Կառավարության մամուլի ծառայությունը։

Վարչապետը ողջունել է նրանց այցը Հայաստան և ջերմությամբ հիշել այս տարվա փետրվարին Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպումն ու միջոցառումը: Նիկոլ Փաշինյանը կարևորել է կազմակերպության հետ ակտիվ համագործակցությունն ու երկխոսությունը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերությանը, օգոստոսի 8-ին ԱՄՆ-ում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրմանը և դրա արդյունքում ստեղծված հնարավորություններին:

Վարչապետ Փաշինյանը պատասխանել է նաև հանդիպման մասնակիցներին հետաքրքրող տարբեր հարցերի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter