
Միասնական սոցծառայության պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալուն օժանդակելու փաստով քննված քրեական վարույթը դատարանում է
Հակակոռուպցիոն կոմիտեն տեղեկացնում է, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության Աշտարակի տարածքային կենտրոնի աշխատակիցը, խոչընդոտները վերացնելու եղանակով օժանդակել է պաշտոնատար անձանց կողմից տարբեր չափերով կաշառք ստանալուն:
«Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ Միասնական սոցիալական ծառայության վերը նշված աշխատակիցը, 2024 թվականի սեպտեմբերին նույն տարածքային կենտրոնում կազմակերպված բժշկասոցիալական փորձաքննության ժամանակ հանձնաժողովի անդամների կողմից մի քանի քաղաքացիների ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանը ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ նախատեսված 25 տոկոսից բարձր գնահատելու ապօրինի գործողության համար պահանջել և ստացել է տարբեր չափերի գումարներ՝ այն որպես կաշառք պաշտոնատար անձանց փոխանցելու նպատակով:
Կաշառք ստանալուն օժանդակելու համար Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության վերը նշված աշխատակցին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 46-435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (3 դրվագ): Մեղադրանքներ են ներկայացվել նաև կաշառք տված քաղաքացիներին:
Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են Հակակոռուպցիոն դատարան»,- ասված է հաղորդագրության մեջ:
Մեկնաբանել