
Իսպանիան հետախուզվող անձին հանձնվել է ՀՀ իրավասու մարմիններին
Իսպանիայի Թագավորության իրավասու մարմինը բավարարել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության միջնորդությունը. հետախուզվող անձ Ա.Ս.-ն, ով մեղադրվում է իրացնելու նպատակով՝ ՀՀ տարածքով, մաքսանենգությամբ առանձնապես խոշոր չափերով (980.27 գրամ) «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց տեղափոխելուն մասնակցելու մեջ, հանձնվել է Հայաստանի իրավասու մարմիններին: Այս մասին հայտնում է Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժինը։
Գլխավոր դատախազության հանձնարարությամբ՝ Ներքին գործերի նախարարության ոստիկանության աշխատակիցների կողմից ապահովվել է Ա.Ս.-ի տեղափոխումը Երևան:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել