
Սուրեն Պապիկյանը Պեկինում մասնակցել է Սյանշանի 12-րդ համաժողովին
Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն այցի շրջանակում Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը սեպտեմբերի 18-ին մասնակցել է Պեկինում անցկացվող Սյանշանի 12-րդ համաժողովի բացման հանդիսավոր արարողությանը և լիագումար նիստին:
Համաժողովն անցկացվում է «Միջազգային կարգի պահպանում և խաղաղ զարգացման խթանում» կարգախոսի ներքո։ Միջոցառման ծրագիրը ներառում է չորս լիագումար նիստ, 8 միաժամանակյա նիստ, ինչպես նաև այլ միջոցառումներ:
Մինչ այդ Սուրեն Պապիկյանը մասնակցել է Կենտրոնական ռազմական խորհրդի փոխնախագահ, գեներալ-գնդապետ Չժան Յուսիայի անունից կազմակերպված պաշտոնական բազմակողմ ընդունելությանը:
Իսկ համաժողովից հետո Պաշտպանության նախարարը մասնակցել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության պաշտպանության նախարար, ծովակալ Դուն Ցզյունի անունից կազմակերպված պաշտոնական ընդունելությանը, որի շրջանակում ոչ ֆորմալ շփումներ է ունեցել միջոցառման մասնակից գործընկերների հետ:
Ընդունելությանը նախորդել է նախարարի շրջայցը թանգարանային համալիրում:
Լուսանկարները՝ ՊՆ-ի
Մեկնաբանել