
Արարատ Միրզոյանը հանդիպել է Մշտական արբիտրաժային դատարանի գլխավոր քարտուղարին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 18-ին Հաագայում հանդիպել է Մշտական արբիտրաժային դատարանի գլխավոր քարտուղար Մարչին Չեպելակի հետ:
ԱԳՆ հաղորդմամբ, հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել միջազգային իրավական հարթակներում Հայաստանի ակտիվ ներգրավվածության հետևողական ընդլայնմանը, որի կարևոր արտահայտումն է Դատարանի հիմնադիր կոնվենցիաներին միանալու՝ ՀՀ կողմից արտահայտված քաղաքական կամքը։
«Արարատ Միրզոյանը և Մարչին Չեպելակը մտքեր են փոխանակել Դատարանին ՀՀ անդամակցության արդյունքում ստեղծված նոր հնարավորությունների, միջազգային վեճերի խաղաղ կարգավորման և իրավունքի գերակայության ամրապնդման ուղղությամբ համագործակցության հեռանկարների շուրջ»,- ասված է ԱԳՆ հաղորդագրության մեջ։
Լուսանկարը՝ ԱԳՆ-ի
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել