Արվո Պյարտի ապրեցնող երաժշտությունը
«Եթե կարելի է սպանել ձայնով, գուցե կա նաև ձայն, որը ապրեցնում է»։ Այս հարցն է տալիս և շարունակում է իր որոնումներն Էստոնացի կոմպոզիտոր, կենդանի դասական Արվո Պյարտը։ Սեպտեմբերի 11-ին լրացավ կոմպոզիտորի 90-ամյակը։
Պյարտի՝ պարզություն և մաքրություն գովերգող երաժշտության հիմնական ոգեշնչման աղբյուրը հոգևոր թեմաներն են։
«Ամենազգայուն երաժշտական գործիքը մարդկային հոգին է: Հաջորդը մարդկային ձայնն է: Պետք է մաքրել հոգին, մինչև այն սկսի հնչել»,- ասում է մեր ժամանակների ամենակատարվող դասականը։
Arvo Pärt / Photo by Kaupo Kikkas
Փորձելով տարբեր ստեղծագործական տեխնիկաներ՝ սերիականություն, կոլաժ, սոնորիկա․ Պյարտը հորինեց երաժշտություն գրելու իր տեխնիկան և ոճը, որն անվանել է «տինտինաբուլի» (ծագում է լատ. tintinnabulum բառից/ ղողանջող զանգակ):
Այս տեխնիկան հիմնված է պարզ, մաքուր հնչյունների վրա, որոնք հիշեցնում են զանգերի ղողանջ ու տալիս են մինիմալիստական հնչողություն։ Այս տեխնիկան, առաջին անգամ լսվել է երեք րոպեանոց դաշնամուրային «Ալինայի համար» (1976) ստեղծագործությունում։
Արվո Պյարտը ծնվել է 1935 թ.-ին խորհրդային Էստոնիայում։ 1980 թվականին Պյարտը ընտանիքով լքել է Էստոնիան՝ սկզբում հաստատվելով Վիեննայում, ապա՝ Բեռլինում։ Խորհրդային գրաքննության սահմանափակումներից ազատվելով՝ նա սկսում է ավելի բացահայտ գրել հոգևոր ստեղծագործություններ՝ օգտագործելով լատինական, սլավոնական հոգևոր տեքստեր։ Այդպես են ծնվել «Tabula Rasa»-ն (1977), «Passio»-ն (1982), «Te Deum»-ը (1984) և «Miserere»(1989)-ն։
Պյարտի երաժշտությունը համատեղում է վաղ շրջանի հոգևոր երաժշտական ավանդույթները և մինիմալիստական գեղագիտությունը։ Նրա ազդեցությունն ավելի լայն տարածում ունի, քան դասական երաժշտության ոլորտն է։ Արվո Պյարտի երաժշտությունից են ոգեշնչվել Բյորկը և Radiohead խումբը։
Գլխավոր լուսանկարում՝ Արվո Պյարտ/ լուսանկարը Birgit Püve-ի
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել