HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրինե Թորոսյան

Բռնաբարության հոդվածով քրգործ հարուցվեց

Լոռու մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ Քր. օր.-ի 138 հոդվածի 1-ին մասով՝ տղամարդու սեռական հարաբերությունը կնոջ հետ նրա կամքին հակառակ, վերջինի կամ այլ անձի նկատմամբ բռնություն գործադրելով, դա գործադրելու սպառնալիքով կամ կնոջ անօգնական վիճակից օգտվելով, որը պատժվում է ազատազրկմամբ 3-6 տարի ժամկետով:

Գործը հարուցվել է Վանաձորի մանկավարժական ինստիտուտի շրջանավարտ Մարինե Վարդումյանի հաղորդման հիման վրա: Նա հայտնել էր, որ իր դասախոսը՝ Արամ Համբարյանը, օգտվելով իր դիրքից, քննությունը չնշանակելու և ինստիտուտից դուրս թողնելու սպառնալիքով իր կամքին հակառակ սեռական բնույթի գործողություններ է կատարել իր նկատմամբ՝ այն էլ ոչ մեկ անգամ. առաջին անգամ՝ Վանաձոր քաղաքի Վանաձոր կոչվող հանդամասում, երկրորդ անգամ՝ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին գտնվող «Լոռի» հանգստյան տանը:

Դասախոսի ասելով՝ սակայն, նախկին ուսանողուհին իր կամքով է գնացել«Լոռի» հանգստյան տուն: Այդ մասին նա գրել է գրություն, այնտեղից հեռախոսով խոսել է իր հարազատի հետ: Հանգստյան տան աշխատակիցներն էլ, նրա ասելով, կվկայեն իրենց ջերմ հարաբերությունների մասին: Հաջորդ օրն էլ իր հայրական տուն է տարել աղջկան, որտեղ արարողակարգ է կատարվել նրանց երկուսի բարեկամների մասնակցությամբ: Պարզապես բացահայտելով աղջկա նամակագրությունը ինչ-որ տղամարդու հետ՝ հետ է ուղարկել նրան, վերջինս էլ փորձում է վրեժխնդիր լինել:

Մեկնաբանություններ (1)

Լաուրա
Բարև ձեզ անունս Լաուրա է,25 տարեկան ,ես ցուցմունք եմ ուզում տամ ոմն Ժիրայր անունով մարդու մասին,որ իմ հետ եղել է իմ անօգնական վիճակում,երբ ես գինով ցած էի,ու ոչմի բան չէի հասկանում,ինքը օգտվեց այդ փաստից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter