HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սիմոն Բաբայանը վերընտրվել է Փաստաբանների պալատի նախագահի պաշտոնում

2025 թվականի սեպտեմբերի 13-ին տեղի է ունեցել Փաստաբանների պալատի Ընդհանուր ժողով՝ հետևյալ օրակարգային հարցերով`

  • ՀՀ փաստաբանների պալատի նախագահի ընտրություն
  • ՀՀ փաստաբանների պալատի կանոնադրության մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին:

Ընդհանուր ժողովին մասնակցել է 1411 փաստաբան:

Քվեարկության արդյունքում Սիմոն Բաբայանը վերընտրվել է փաստաբանների պալատի նախագահի պաշտոնում: 

Սիմոն Բաբայանի թեկնածությանը կողմ է քվեարկել 1383 փաստաբան՝ քվեարկությանը մասնակցած փաստաբանների 98%-ը:

Միաժամանակ Փաստաբանների պալատի կանոնադրության մեջ կատարվել են փոփոխություններ:

Փաստաբանների պալատի կանոնադրության մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցին կողմ է քվեարկել 1354 փաստաբան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter