HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Իրանի երկրաշարժից տուժածների թիվը գերազանցում է 300 հազարը

Իրանում Հայաստանի դեսպան Գրիգոր Առաքելյանը Իրանի Արևելյան Ատրպատականի նահանգապետ Ահմադ Ալիռեզա Բեյգիի հետ Թավրիզում կայացած հանդիպման ժամանակ փոխանցել է Իրանում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի կապակցությամբ Սյունիքի ու Տավուշի մարզպետների ցավակցական ուղերձները՝ հասցեագրված Ահմադ Ալիռեզա Բեյգիին:

Գրիգոր Առաքելյանը նշել է, որ երկրաշարժից տուժածներին օգնություն ցուցաբերելու նպատակով Երևանից 5 բեռնատար ավտոմեքենա է մուտք գործել Իրանի տարածք:

Ահմադ Ալիռեզա Բեյգին, շնորհակալություն հայտնելով Հայաստանի ցուցաբերած օգնության և հղած ջերմ խոսքերի համար, հայտնել է, որ նման իրավիճակներում այլ երկրներից առաքվող օգնություններն անչափ արժեքավոր են:

Նահանգապետը տեղեկացրել է, որ երկրաշարժի հետևանքով, որի ուժգնությունը չէր զիջում 2003 թ. իրանական Բամ քաղաքում տեղի ունեցած երկրաշարժին, ավերվել է Արևելյան Ատրպատականի 314 գյուղ, իսկ տուժածների թիվը գերազանցում է 300.000-ը:

Նահանգապետը նաև հայտնել է, որ ներկայում 74 հազար հոգի բնակեցվել է վրանային ճամբարներում, և արդեն մեկնարկել են շուրջ 22 հազար հոգու համար նախատեսված, մշտական բնակարանների շինարարական աշխատանքները: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter