HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՃՏՊ Արմավիր քաղաքում. կան տուժածներ (թարմացված)

ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ սեպտեմբերի 8-ին, ժամը 14:36-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքում տեղի է ունեցել ՃՏՊ:

«Պարզվել է, որ Սահմանապահների և Գորկու փողոցների խաչմերուկում բախվել են «ПАЗ» մակնիշի ավտոբուսը և «Lexus» մակնիշի ավտոմեքենան, վերջինս կողաշրջվել է. առկա է վառելիքի արտահոսք:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ 10 տուժած հոսպիտալացվել են բժշկական կենտրոն:

Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ»,-ասված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter