
Աննա Վարդապետյանը Սաուդյան Արաբիայի գլխավոր դատախազի հետ քննարկել է համագործակցությունը զարգացնելու հեռանկարները
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, Սինգապուրի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում, սեպտեմբերի 8-ին հանդիպել է Սաուդյան Արաբիայի Թագավորության գլխավոր դատախազ, Շեյխ Սաուդ Բին Աբդուլլահ Ալ-Մուջիբին: Այս մասին հաղորդում է Դատախազությունը:
«Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն աշխատանքային այցով մեկնել է Սինգապուրի Հանրապետություն՝ մասնակցելու Դատախազների միջազգային ասոցիացիայի (ԴՄԱ) 30-րդ տարեկան համաժողովին և Գլխավոր ժողովին: Աննա Վարդապետյանը, 2025 թվականի ապրիլի 8-ին, Բուենոս Այրեսում կայացած՝ Դատախազների միջազգային ասոցիացիայի Գործադիր կոմիտեի 59-րդ նիստի ընթացքում, ընտրվել է Գործադիր կոմիտեի անդամի թեկնածու: Գործադիր կոմիտեի անդամի ընտրությունը տեղի կունենա կայանալիք ժողովի ընթացքում:
Աննա Վարդապետյանը շնորհակալություն է հայտնել Սաուդյան Արաբիայի Թագավորության գլխավոր դատախազին՝ Դատախազների միջազգային ասոցիացիայի տարեկան համաժողովի շրջանակներում երկկողմ հանդիպում նախաձեռնելուհամար և ընդգծել, որ ԴՄԱ համաժողովը, ի թիվս այլնի,լավ հնարավորություն է երկխոսելու և ամրապնդելու իրավապահ կառույցների միջև գործընկերային հարաբերությունները: Այս համատեքստում ՀՀ գլխավոր դատախազն ընդգծել է, որ երկու երկրների դատախազությունների միջև քրեական գործերով միջազգային-իրավական համագործակցությունը զարգացնելու մեծ ներուժ կա:
Հանդիպման ընթացքում երկու երկրների գլխավոր դատախազներն անդրադարձել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի և քննարկել համագործակցության հեռանկարները»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Մեկնաբանել