HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանիին

Սեպտեմբերի 2-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին՝ ՀՀ-ում նրա դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ։ Այս մասին հաղորդում է Պաշտպանության նախարարությունը։

«Նախարարը բարձր է գնահատել դեսպանի ներդրումը ՀՀ-ԻԻՀ հարաբերությունների ամրապնդման գործում և շնորհակալություն հայտնել համատեղ արդյունավետ աշխատանքի, դրա արդյունքում ունեցած նշանակալի ձեռքբերումների համար։

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ օրակարգին, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգության վերջին զարգացումներին վերաբերող հարցեր։

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպման ավարտին դեսպանին պարգևատրել է գերատեսչական մեդալով՝ արդյունավետ համագործակցության համար»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter