
Ամիրյանում տեղի ունեցած պայթյունից տուժել է թիվ 58 երթուղին սպասարկող հանրային տրանսպորտում գտնվող 2 ուղևոր
Երևանի Ամիրյան փողոցում ավտոմեքենաներից մեկում պայթյուն է տեղի ունեցել։
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի մամուլի խոսնակ Գեղամ Ասատրյանը հայտնում է, որ ըստ նախնական տեղեկությունների` Ամիրյան փողոցում տեղի ունեցած պայթյունից տուժել է թիվ 58 երթուղին սպասարկող հանրային տրանսպորտում գտնվող երկու ուղևոր։
«58 երթուղին սպասարկող տրանսպորտային միջոցը գտնվել է կանգառում, երբ հանդիպակաց գոտում գտնվող մեքենայում պայթյուն է տեղի ունեցել»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է նա։
Լուսանկարը՝ shamshyan.com-ի
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել