
«Արցախի կանչը» հուշահամալիրի բացման արարողությունը «Եռաբլուրում» (լուսանկարներ)
«Եռաբլուր» զինվորական պանթեոնում տեղի ունեցավ «Արցախի կանչը» հուշահամալիրի բացումը։
Հուշահամալիրը նվիրված է Արցախյան պատերազմների բոլոր զոհերի, Արցախում հուղարկավորվածների, ինչպես նաև 2023 թվականի սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտում տեղի ունեցած վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով զոհվածների հիշատակին։
Միջոցառումը սկսեց խաչքարերի օրհնությամբ, որը կատարեցին Արցախի թեմի առաջնորդն է Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, Դադիվանքի հոգևոր հովիվ Տեր Հովհաննեսը և այլ հոգևորականներ։ Հուշակոթողի բացման արարողությանը ներկա էին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը, ԼՂ ՆԳ նախարար Կարեն Սարգսյանը, «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանը։
«Արցախի կանչը» հուշահամալիրի ճարտարապետն է Միքայել Սարգսյանը։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել